25 08 2018

ՀՀ-ում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել

ՀՀ-ում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Հայաստանում նոր կառավարության կազմավորումը կարող է խթան լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը։

«Հայաստանում նոր կառավարության ձևավորման փաստը կարող է խթան հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և Գերմանիան կարող է մասնակցել այդ գործընթացին»,- նշել է Գերմանիայի կանցլերը՝ ընդգծելով, որ «երկիրը հետաքրքրված է հակամարտության կարգավորման հարցում և իր ներդրումը կանի Մինսկի խմբի շրջանակում»: 

Անգելա Մերկելը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը: «Մենք համամիտ ենք այն կարծիքի հետ, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ այս տարածաշրջանում, պետք է կարգավորվեն խաղաղ, բանակցային եղանակով»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Կանցլեր Մերկելը ժամանել էր Ադրբեջան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ