25 08 2018

ՀՅԴ՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Միքայել Մանուկյանն է

ՀՅԴ՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Միքայել Մանուկյանն է

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք  արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հայտարարությունից:

Երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։ Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին ակնհայտ կեղծ մեղադրանքով բանտարկվել է, ապա՝ արդարացվել։

Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը: Հայտնի է նաև «Դաշնակցության» կարգախոսը՝ «Միասին` հանուն Երևանի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ