23 08 2018

Արդարադատությունը չպետք է լինի սելեկտիվ, ընտրողական. Ռուբեն Հակոբյան



Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այս անգամ անդրադառնում է Մարտի 1-ին, սահմանադրական կարգի տապալմանը, կոռուպցիային, Արցախի հիմնախնդրին, Հայ-ռուսական հարաբերություններին, ինչին անդրադարձավ վարչապետը հանրահավաքի ժամանակ:

Մասնավորապես, համոզմունք է հայտնում, որ ստեղծված հասարակական-քաղաքական ակտիվության մթնոլորտում անպայման բացահայտվելու է Մարտի 1-ը: Միաժամանակ, տարակուսում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Մարտի 1-ը բացահայտված է ամբողջ ծավալով՝ փաստորեն, առաց հարցաքննելու առաջին և երրորդ նախագահներին, հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, նաև Վարդան Խաչատրյանին ու Դավիթ Շահնազարյանին, ովքեր հորդորում էին հանրահավաքը տեղափոխել Մատենադարանին կից տարածք՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով:

Նաև իր մտահոգությունն է հայտնում, որ սահմանադրական կարգի տապալման մասին խոսելիս ընդհանրապես անտեսվում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, Ռուբեն Հակոբյանի կարծիքով, դարձավ ընտրությունների հիմնադիր կեղծարարը և հեղաշրջման միջոցով առաջին անգամ Հայաստանում 1996 թվականին տապալեց սահմանադրական կարգը:

Քաղաքագետը ողջունում է կոռուպցիայի դեմ վարչապետի սկզբունքային պայքարը:

Ռուբեն Հակոբյանը նաև անդրադառնում է Արցախի, Հայ-ռուսական հարաբերությունների հարցերին, առաջարկում է հապշտապ ձևակերպումներ և որոշումներ չկայացնել այդ բազմաշերտ և նուրբ հարցերի վերաբերյալ: Որովհետև եթե ներքին քաղաքականության մեջ սխալներ գործելիս կարող ենք ինքներս ուղղել, ապա Արցախի և արտաքին քաղաքականության հարցերում ցանկացած քայլ կարող է ճակատագրական լինել Արցախի և Հայաստանի համար:

Շարունակելով այս թեման՝ ԱԺ նախկին պատգամավորն անդրադառնում է նաև Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից վարձատրվող քաղաքացիական կառույցների գործունեությանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ