22 08 2018

Արցախում Արայիկ Հարությունյանին է պատկանում գրեթե ամեն ինչ, գումարներն անցնում են նրա «ձեռքի տակով»․ Newspress.am

Արցախում Արայիկ Հարությունյանին է պատկանում գրեթե ամեն ինչ, գումարներն անցնում են նրա «ձեռքի տակով»․ Newspress.am

Ի՞նչ են խոսում, պատմում Արցախում ապրող մարդիկ Արցախի նախկին վարչապետ, ներկայումս նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանի մասին։

Newspress.am-ը զրուցել է Արցախի տարբեր գյուղերի, շրջանների ու բնակավայրերի մարդկանց հետո, ովքեր մեզ հայտնեցին տեղեկություններ այն մասին, թե իրականում ինչո՞վ է զբաղված Արցախում Արայիկ Հարությունյանը։ Ընդգծենք նաև, որ մեր թղթակցի հետ զրուցած մարդիկ հարգելի ու հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ։ Ստեփանակերտում շատերը նշում են, որ Բակո Սահակյանը լավ մարդ է, սակայն Արցախի գումարներն անցնում են Արայիկ Հարությունյանի «ձեռքի տակով»։ Ու այս համատեքստում Բակո Սահակյանը չի կարողանում վերահսկել Արայիկ Հարությունյանին։ Ըստ ոմանց՝ նրան է պատկանում Արցախում գրեթե ամեն ինչ։

Նա թույլ չէր տալիս, որպեսզի Արցախ մտնի այլ այլուր։ Մի մասն էլ վստահաբար նշում է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ տանկերն անցնելիս են եղել Արայիկ Հարությունյանի ցորենի դաշտերով և նա բարկացել է ու անգամ այդ տարածքից դուրս է հանել տանկերը։ Իսկ մարդկանց մի մասն էլ ժպիտով ու ծիծաղով ասում է․ «Էստեղի Սամվել Ալեքսանյանն էլ Արայիկ Հարությունյանն է»։

Փաստացի Արցախում շատերը բողոքում են Արայիկ Հարությունյանից ու իշխանություններից։ Արցախում ցածր են աշխատավարձերը, բարձր է սննդի ու գրեթե ամեն ինչի գինը։ Արդյունքում Արցախում մարդիկ ապրում են շատ վատ։ 

Ինչպես ասում են Արցախում ապրող մարդիկ․ «Այստեղ պետության ամբողջ գումարը պտտվում է 5-10 հոգու ձեռքում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Newspress.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ