21 08 2018

Ռոհանին զինվորներին հորդորել է պայքարին պատրաստ լինել

Ռոհանին զինվորներին հորդորել է պայքարին պատրաստ լինել

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է հզոր պաշտպանական պոտենցիալ ունենալու անհրաժեշտության մասին, որպեսզի պաշտպանվեն թշնամական պետություններից։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով իրանական IRIB-ին։

«Մենք պետք է պատրաստ լինենք պայքարել ռազմական գերտերությունների դեմ, որոնք հավակնում են տիրանալ մեր տարածքներին և ռեսուրսներին,- ասել է Ռոհանին Իրանի պաշտպանական արդյունաբերությանը նվիրված միջոցառմանը,- Եթե մենք ուժեղ չլինենք, ապա մեզ կոչնչացնեն»։

Նախագահը հավելել է, որ «Իրանը երբեք ագրեսիա չի ցուցաբերել այլ պետությունների նկատմամբ»։ «Մեր երկիրը բացառիկ պաշտպանական պոտենցիալ ունի»,- հավաստիացրել է նա։

Բացի այդ, գործադիր իշխանության ղեկավարը շնորհավորել է «բոլոր իրանցիներին, ովքեր կապ ունեն երկրի պաշտպանական արդյունաբերության և այդ ոլորտի ձեռքբերումների հետ»։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել ԻԻՀ-ի վրա, քանի որ Թեհրանը չափազանց ուժեղ մրցակից է։ «Ինչո՞ւ Ամերիկան չի հարձակվում մեզ վրա։ Վաշինգտոնում հասկանում են, թե որքան ուժեղ ենք մենք, և ինչ կարժենա դա նրանց համար»,- ասել է Ռոհանին։ Նրա խոսքով՝ «Կոնգրեսի անդամները որոշել են, որ Իրանի դեմ չի կարելի պատերազմ սկսել, քանի որ գիտեն Իսլամական Հանրապետության հզորության և պոտենցիալի մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ