ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը և իր մտահոգությունները հայտնել այդ առնչությամբ՝ հավելելով, որ օգոստոսի 20-ին դիմելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։
Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով.
1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։
2. Ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ։
3. Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս «կարգը» խախտող աշխատակիցները։
Վարչապետի պատասխանը նույնպես կհրապարակեմ»,- գրել է Աշոտյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը