17 08 2018

Ես վստահություն չունեմ, որ այսօրվա իշխանությունը բավարար փորձ, գիտելիք և խորությամբ իմացություն ունի. Ռոբերտ Քոչարյան



«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց քաղաքականություն իր վերադարձի մասին:

Մանրամասն՝ տեսանյութում և սղագրության մեջ:

- Անցնող օրերին շատ խոսվեց, թեև այս թեման անցնող տարիներին էլ շատ է խոսվում. Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՝ ոչ: Անցած հարցազրույցում ասացիք՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականություն է զբաղվում քեզանով: Բայց, այնուամենայնիվ, հստակ դրա պատասխանը չկա:

- Համարեք, որ վերադարձել եմ, միանշանակ:

- Վերադառնում եք որպես անհա՞տ, թե՞ փորձելու եք նաև քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել:

- Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Ես կարող եմ խոսել պատճառների մասին, թե ինչու եմ մտածում, որ պարտավոր եմ վերադառնալ քաղաքականություն: Հետաքրքի՞ր են պատճառները:

- Երկրում ներքաղաքական իրավիճա՞կ, Ղարաբա՞ղը, թե ինչ:

- Երկու հիմնական պատճառ. առաջինը՝ ընդհանրապես վտանգները, որ ես այսօր տեսնում եմ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով: Ուղղակի նայեք քարտեզի վրա, նայեք՝ ուր է Հայաստանը և ինչ երկրենրով ենք շրջապատված, և մեր հարաբերություններն այդ երկրների հետ: Եվ ի՞նչ է կատարվում ընդհնարպես: Կարծում եմ՝ ուղղակի նորություններով հետաքրքրվող մարդը, ոչ թե բամբասանքներով, այլ իրական նորություններով հետաքրքրվող մարդը կարող է դա անել և համոզված եմ, որ մի մասն իրոք դա անում է:

Այսօր ռուս-ամերիկյան հարաբերություններն ամենից ցածր մկարդակին են սառը պատերազմի ավարտից հետո: Փաստ է: Նոր պատժամիոցներ և սպասվող նոր պատժամիջոցների ալիքն արդեն աշնանը: Միասցյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների այսօրվա վիճակը, Միացյալ Նահանգները դուրս է եկել կնքված պայմանագրից, հիշում եք՝ բազմակողմ պայմանանագրից, նոր պատժամիջոցներ են կիրառել Իրանի դեմ և խոստանում են ևս նոր պատժամիջոցներ աշնանը՝ կապված արդեն նավթի արտահանման հետ:

Թուրքիայի կեցվածքը. 10 տարի առաջ Թուրքիան ուրիշ երկիր է եղել, ձգտում էր անդամակցել Եվրամիությանը և այդ ձգտումը սահմանափակում էր Թուրքիային, երկրի ագրեսիվությունը կամ պատրաստակամությունը միջամտել իր հարևանների ներքին գործերի մեջ: Թուրքիան պարտավոր էր առնվազն ցույց տալ, որ ժողովրդավարական երկիր է, որ կա խոսքի ազատություն և այլն և այլն: Սա բավական լուրջ զսպող հանգամանք էր Թուրքիկայնի նկատմամբ: Այսօր Թուրքիան այդ պարտավորություններից դուրս է, լրիվ ազատ է, և տեսնում ենք՝ ինչպես է Թուրքիան վարվում իր հարևանների հետ, ինչպես է միջամտում Սիրիայի ներքին իրավիճակին, և մենք գիտենք Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ, և չլուծված Ղարաբաղի հարցը:

Վրաստանի ձգտումը՝ անդամակցել ՆԱՏՕ-ին:

Եվ փորձեք այս ամբողջն իրար հետ կապել, ուղղակի փորձեք կապել իրար և տեսեք այս վիճակում ի՞նչ ունենք Հայաստանում: Ունենք մի կառավարություն, որը, իմ կարծիքով, չի հասկանում այս ամենը, որը փորձ չունի, որը չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, որոնք բանակից շատ հեռու են և չեն հասկանում, որ այս վիճակում միայն հզոր բանակն է մեր պետականության իրական երաշխավորը: Եվ անում են քայլեր, որոնք փորձում են այն հավասարակշռությունը, որը Հայաստանը մեծ դժվարությամբ գտել է այս իրավիճակում, խարխլել: Իրենք չեն գնահատում ադեկվատ ձևով այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս: Փորձ չունեն, չեմ մեղադրում: Ես իրենց չեմ մեղադրում: Որտեղի՞ց պետք է մարդ փորձ ունենա, եթե հասարակական ինչ-որ կազմակերպություններում, Սորոսի գրանտներով զբաղված են լրիվ ուրիշ գործերով: Իմ տպավորությունն է, որ այդ ֆինանսավորումն արդեն իսկ խոսում է դրա մասին: Միգուցե Ադրբեջանից է գալիս, միգուցե Թուրքիայից է գալիս, տարբեր հիմանդրամների միջոցով: Որովհետև նպատակաուղղված քայքայել, մեղադրել բանակը սահմանադրական կարգի տապալման մեջ՝ իմ ղեկավարությամբ, քաշքշել այն մարդկանց, ովքեր լուրջ ծառայություն ունեն հայրենիքի պաշտպանության գործում, սրանք ուղղակի անպատասխանատու քայլեր են: Կարող է՝ չեն հասկանում, ես դա հասկանում եմ, ես դրանով անցել եմ:

Ես վստահություն չունեմ, որ այսօրվա իշխանությունը բավարար փորձ, գիտելիք և խորությամբ իմացություն ունի այս ամեն ինչ մասին, և այս վտանգը, այս սպառնալիքն առաջին մղիչ ուժն է իմ՝ քաղաքականություն վերադարձի համար:

- Դուք խոսում եք արտաքին քաղաքկաանության մասին և Հայաստանի կառավարության գործունեության: Հայաստանի բարձրագույն իշխանությունը՝ վարչապետն ասում է, որ Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ են, Պուտինի հետ, հիմա արդեն Մեդվեդևի հետ եղավ հարաբերություն: Դուք, որ կողքից նայում եք, ունե՞ք անհանգստություն այդ առումով:

- Մեծ անհանգստություն ունեմ:

- Որովհետև շատ են այդ մասին խոսում և ակնարկում են Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործում Ռուսաստանի շահագրգռվածության մասին:

- Եկեք կոնկրետ իմ դեմ հարուցված գործը չկապենք Ռուսաստանի հետ: Ես չեմ ուզում սա անձնավորված լինի: Բայց ես մեծ մտագհոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, ինքն իրեն ադապտացնի, հարմարվի, այսպես ասեմ՝ Հայաստանի նոր իրավիճակին: Իմ բառերը չեն: Ասվում է դա Ռուսաստանին: Այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: Մեր ստրատեգիական գործընկերն է, և առանց այդ ստրատեգիական գործընկերության, մեր պաշտպանության հարցը շատ մեծ վտանգի տակ է: Երեկվա երկաթուղու դեպքը, որը Ռուսաստանի երկաթուղուն կոնցեսիոն պայմանագրով է տրված կառավարման:

Այն, ինչ կատարվում է, տրամաբանությունից դուրս է: Կրկնում եմ, ես տպավորուրթյուն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգները, չեն պատկերացնում աշխարհաքաղաքական վիճակը, անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում տեսնում ենք այլ կարգի քայլեր: Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի: Այն գինը, որը նման սխալների համար սովորաբար տալիս են, շատ ծանր գին է և շատ ավելի զգույշ է պետք այդ հարցերում լինել: Ես այդ հարցերում ունեմ մեծ մտահոգություն:

Սա միակ հարցը չէ, կա նաև երկրորդ հանգամանքը վերադառնալու: Սա տնտեսական վիճակն է: Միգուցե հաջորդիվ անդրադառնանք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ