«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն սահմանելու մասին:
Մանրամասն՝ տեսանյութում և սղագրության մեջ:
- Կա հանրային կարծիք, որ իշխանությունը չհայտարարեր արտակարգ դրություն, չէր լինի մարտի 1: Ի վերջո, ի՞նչը մղեց նախագահ Քոչարյանին մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարել: Չկա՞ր, արդյոք, որևէ հնարավորություն այլ լուծում գտնելու, որպեսզի ճակատ–ճակատի ցուցարար և իրավապահ չկանգնեին:
- Անցած անգամ նույն հարցը եղավ, գրեթե նույն հարցն եք Դուք ինձ տալիս:
- Կարգավիճակն է տարբեր դարձել:
- Նայեք, արտակարգ դրության հրամանագիրը ես ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. ոստիկանության կապիտան էր զոհվել՝ Համլետը, և մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, և արդեն ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին այդ մոլոտովի կոկտեյլներով և տարբեր պարագաներով: Սա էր վիճակը: Արտակարգ դրություն չհայտարարելը այսօր ձեր և ուրիշների կողմից կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն: Ի վերջո, նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն է եղել սահմանադրությամբ, այն ժամանակ այդպես էր: Ո՞նց կարող էր նախագահն այդ ամենը տեսնելով՝ ասեր՝ դե լավ, գործ չուննեմ, շառից հեռու, սպասենք, թե ինչով կավարտվի: Սահմանադրական կարգին իրական սպառնալիք էր: Որովհետև այդ կողմը հայտարարել է, որ իրենց նպատակն է կազմալուծել պետական համակարգը: Ես պետք է հանգիստ նայեի, թե ոնց է կազմալուծվում պետական համակա՞րգը: Ինձ կմեղադրեիք այսօր, պատմությունն ինձ կմեղադրեր անգործության մեջ:
- Այդ օրերին կար ևս մեկ տեսակետ՝ իշխանության և ընդդիմության կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների տեսակետներից տրբերվող: Երեկ «Ազատություն» ռադիոկայանով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դրա մասին էր խոսում, որ մենք կոչ էինք անում չբերել այս ծայրահեղությանը: Անցնող այդ մի քանի օրերի կամ շաբաթների ցույցների ընեթացքում Դուք չգտա՞ք որևէ լուծում, որ հնարավոր լիներ առնվազն լիցքաթափել, որ վերջնական այդ ճակատագրական օրվան՝ չարաբաստիկ մարտի 1-ին չհասներ:
- Գիտե՞ք, օրինակ՝ լուծումը կարող էր լինել հետևյալը. եթե պարտված կողմը, 21.5 տոկոս հավաքած կողմը չհայտարարեր, որ ինքը ընտրվել է: Կարող էին իրենք պահանջել ընտրությունների երկրորդ փուլ: Տեղ չեն թողել խոսելու համար: Ինքը հայտարարել է, որ ընտրված նախագահ է և հավաքել է մոտ 60 տոկոս: Սա է տարբերությունը նաև այդ իրավիճակի՝ 96 թվականի համեմատության մեջ: Այն ժամանակ պահանջվում էր երկրորդ փուլի քվեարկություն: Իսկ այս դեպքում ասվում էր՝ ես եմ ընտրվել, վերջ, ես պետք է գնամ նախագահական պալատ, ես եմ նախագահ՝ 21.5 տոկոսով: Տեղ չեն թողել նաև պայմանավորվելու համար: Իսկ մարտի 1-ին, կոնկրետ, քաղաքապետարանի դիմացի հրապարակում բոլորդ ականատես էիք, երբ ոստիկանությունը փորձում էր լուծումներ գտնել, պայմանավորվել, մեղմացնել, ուղղորդել այդ զանգվածը դեպի մատենադարան կամ այլ վայր, որտեղ կարող են շարունակել իրենց հանրահավաքը, առանց բարիկադների, առանց այլ մարդկանց գույքի կամ ազատ շարժվելու իրավունքի ոտնահարմանը, մերժեցին: Ասացին՝ ոչ, մենք մնում ենք այստեղ, կառուցում ենք բարիկադներ, և սա պայքար է մինչև վերջ:
- Ասում եք, որ իրենք տեղ չթողեցին բանակցությունների: Փորձեր եղա՞ն գոնե ոչ հրապարակաին երկխոսության մեջ մտնել:
- Վեհափառի փորձը: Փայլուն օրինակ է: Վեհափառը մտահոգությամբ զանգել է ինձ և ու ուղղակի պայմանավորվել ենք, ոոր Վեհափառը կփորձի հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ՝ վիճակը մեղմացնելու համար: Ինքը չընդունեց վեհափառին: Դա ցերեկն է եղել:
- Մարտի 1-ին շատ չեմ ուզում անդրադառնալ... Մեկ հարց, որ վերջինն է: Ձեր նախորդ հարցազրույցում ասացիք, որ կանոնավոր բանակի որևէ հրաձգային միջոց չի կիրառվել մարտի 1-ին: Օրերս հատուկ քննչական ծառայությունը և ԱԱԾ-ն հայտարարեցին, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում գտնվել են ավտոմատներ, որոնք կարող է օգտագործված լինեն մարտի 1-ի դեպքերում: Այդ օրերին շատ էին խոսվում, որ օլիգարխների թիկնապահները և այլն խառնված են: Եղե՞լ է նման բան, գործադրվե՞լ են ոչ օրինական նման կազմավորումներ:
- Մարտի 2-ին և պաշտպանության նախարարը, և անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախումներ չի ունեցել ցուցարարների հետ: Ես ամբողջ գիշերը եղել եմ նախագահականում: Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող որևէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայակոչում է, որ բախում չի եղել: Ինչ վերաբերում է, որ Հովիկ Աբրահամյանի եղբոր տարածքում զենքեր են հայտնաբերվել... Կարող է: Իմ ամբողջ մեղադրականը կառուցված է՝ կարող է այսպես, կարող է այնպես, կարող է այնպես կամ այսպես: Սա է: Հիմա առաջինը պետք է երևի իրենք հենց համբերեն և փորձաքննությունից հետո միայն խոսեն այդ մասին: Նեգատիվ, իրենց ուզած ուղղությամբ սպասելիքներ են ձևավորում ժողովրդի մոտ՝ օգատգործելով իրենց պաշտոնեական դիրքերը: Դուք եք ասում՝ կարող է կապված լինի այդ իրադարձությունների հետ: Սա վայել չէ պետական մարմնի կեցվածքին՝ կապված շատ զգայուն քրեական գործի հետ: Չի կարելի այդպիսի բան անել:
- Քանի որ քրեական ամբողջ գործից չեք կարող խսել, չեք էլ կարող ասել:
- Ամբողջ պրոբլեմը դրա մե ջ է, եթե դուք հասնեք նրան՝ լրագրողներով, որև այդ քրեական գործի նախաքննական գաղտնիքը հանվի, մենք շատ ազատ կարող ենք խոսել բոլոր դրվագներով, առարկայական, ազատություն կտա փաստաբաններին, մենք կարող ենք ամբողջ դատաքննության ընթացքի ձայնագրությունը հրապարակել, և դուք կտեսնեք՝ ինչ էր կատարվում այնտեղ:
- Ոչ պաշտոնական հրապարակեք:
- Իրավունք չունենք, փաստաբաններին կզրկեն լիցենզիայից, քրեական գործ կհարուցեն, պրոբլեմ է սա: Սա օրենքի պահանջ է, և այս օրենքի պահանջը միակողմանի օգտագործվում է քննչական մարմնի կողմից, դոզավորված, իրենց ուզած ձևով, ընդհանուր տեքստից հանել կտորներ, ներկայացնել ժողովրդին իբրև մեղադրանքի ապացույցներ:
- Պարոն նախագահ, մամուլի ասուլիսին ամենակարևոր բանը, որ ուզում էիք ասել, և չկարողացաք, ի՞նչն էր լինելու, ի՞նչ ուղերձ էր լինելու:
- Օ՜, այնքա՜ն բան կար ասելու ... Խանգարեցին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը