15 08 2018

ՀՅԴ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին

ՀՅԴ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին

Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք համագործակցել, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ թե արդյոք պատրաստվո՞ւմ են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Հրանտ Մարգարյանը նշել է, որ հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունեն, ոչ էլ օրակարգ:

Իսկ հարցին բացառո՞ւմ է արդյոք համագործակցությունը՝ պատասխանել է՝ ոչ: Միևնույն ժամանակ, հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ ՀՅԴ-ին չի եղել: «Դաշնակցությունը» ևս մտադիր չէ նման առաջարկ անել:

Հարցին՝ հաշվի առնելով 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերը՝ ՀՅԴ-ն հնարավոր համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, Հրանտ Մարգարյանը պատասխանել է.

«Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ սեփական դատողություն չունեմ: Ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով: Եվ այդ 10 զոհերը, անկախ նրանից, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է: Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտ Քոչարյանի վզին էլ, դա այդպես պետք է նայել: Կարևոր չէ, թե ով է կրակել, կարևոր է, թե այդ երևույթն ով է ստեղծել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ