Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ ԱՄՆ-ն հետխորհրդային երկրներին մղում է Ռուսաստանի հետ կոնֆլիկտների, իսկ Ռուսաստանը պետք է պաշտպանի իր սահմանները Խորհրդային Միության վերականգնմամբ, հայտնում է Rusarminfo.ru-ն։
Ժիրինովսկու խոսքով՝ եթե ինքը Կրեմլում լիներ, ապա ԽՍՀՄ վերականգնումը կսկսեր «Ուկրաինայի ազատմամբ», իսկ դրանից հետո կանցներ Հարավային Կովկասին։
«Ողջ Վրաստանը պետք է ազատագրված լիներ 10 տարի առաջ, իսկ հետո՝ Հայաստանը, Ադրբեջանը։ Այդպես կարգուկանոն կհաստատվեր։ Այսինքն՝ մենք ի՞նչ խնդիր ունենք․ վերականգնել ԽՍՀՄ սահմանները»,- ասել է Վլադիմիր Ժիրինովսկին։
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը նաև նշել է, որ «նոր միությունը» կարելի է անվանել Ռուսական համադաշնություն, որի ամեն մասնակիցը լայն ինքնավարություն կունենա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը