15 08 2018

Կարո՞ղ է Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ

Կարո՞ղ է Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ

Ժողովրդավար Հայաստանը տեսականորեն կարող է լավ հարաբերություններ պահպանել մեր օրերի Ռուսաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Center for National Interest` Ազգային Շահի Կենտրոնի ղեկավար Փոլ Սանջերսը.

«Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդավար երկրներ, որոնց հետ Ռուսաստանը վարում է շատ լավ համագործակցություն: Առաջին հերթին դա Իսրայելն է, սակայն նաև՝ Հնդկաստանն ու Բրազիլիան: Չեմ կարծում, թե Ռուսաստանի կառավարության համար անընդունելի են ժողովրդավարական պետությունները»:

«Կարծում եմ, Ռուսաստանի առաջնահերթությունն անմիջական հարևանների շրջանում բարեկամաբար տրամադրված հարևաններ ունենալն է, և անշուշտ նրանք սեփական պատկերացումներն ունեն բարեկամության և դրան հասնելու մասին, սակայն, տեսականորեն իմ կարծիքով ժողովրդավար Հայաստանն ունի հնարավորություն բարեկամական հարաբերություններ պահպանելու Ռուսաստանի հետ»:

Իրավիճակին փոքր-ինչ այլ տեսանկյունից է նայում Ուկրայինայի բանակցությունների հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոքերը, ով հիշեցնում է, որ նշված երեք ժողովրդավար պետությունները՝ Իսրայելը, Հնդկաստանն ու Բրազիլիան, բավականին քիչ են կախված Ռուսաստանից, մինչդեռ, այն երկրների նկատմամբ, որոնց վրա Մոսկվան ազդեցություն ունի, Կրեմլի վերաբերմունքն այլ է։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ