13 08 2018

ԱՄՆ-ն վախենում է Մոսկվա-Բեռլին համագործակցությունից․ գերմանացի պատգամավոր

ԱՄՆ-ն վախենում է Մոսկվա-Բեռլին համագործակցությունից․ գերմանացի պատգամավոր

ԱՄՆ-ն անհանգստանում է ռուսական ռեսուրսների և գերմանական տեխնոլոգիաների միավորումից։ Այս մասին հայտնել է «Ձախերի» կուսակցության առաջնորդ, Բունդեսթագի պատգամավոր Սառա Վագենկնեհթը Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցում, գրում է РИА Новости-ն։

«ԱՄՆ-ն իր սեփական հետաքրքրություններն ունի, իսկ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ նրանք անցել են ագրեսիվ մեթոդների։ Նրանց հետաքրքրությունները հակասում են եվրոպական դիրքորոշմանը կարևորագույն հարցերում, և ոչ միայն տնտեսական։ Ռեսուրսների համար իր մարտերով ԱՄՆ-ն ապակայունացրել է Մերձավոր Արևելքը և շարունակում է դա անել Իրանում։ Եվ սրա համար առաջին հերթին վճարում է Եվրոպան։ Մենք չպետք է ենթարկենք քաղաքականությանը, որը հակասում է մեր հետաքրքրություններին»,- ասել է պատգամավորը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները հակասում են Եվրոպական Միության հետաքրքրություններին, որը պետք է, հակառակը, զարգացնի Մոսկվայի հետ բեղմնավոր հարաբերությունները։

«Միացյալ Նահանգները միտ վախեցել է ռուսական ռեսուրսների և գերմանական տեխնոլոգիաների միավորումից։ Եվ ճիշտ են անում»,- եզրափակել է պատգամավորը։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ