ԱՊՀ երկրների զբոսաշրջության խորհրդի ղեկավար է ընտրվել Ղազախստանի մշակույթի և սպորտի կոմիտեի ղեկավար Մայնյուրա Մուրզամադիևան: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Հարգելի Մայնյուրա Սավետովնա, թույլ տվեք շնորհավորել ԱՊՀ անդամ երկրների զբոսաշրջության խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով»,- օգոստոսի 10-ին Դուշանբեում տեղի ունեցած Խորհրդի նիստի ժամանակ հայտնել է Տաջիկստանի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Նումոն Աբդուգաֆորզոդան:
2016 թվականից մինչև 2018-ը Զբոսաշրջության խորհուրդը ղեկավարում էր Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը