ԱՄՆ-ն պատրաստվում է կիբերհարձակումներին, որոնք Իրանը կարող է սկսել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների վերականգնման պատճառով: Այս մասին Associated Press-ին պատմել են կիբերանվտանգության և հետախուզության փորձագետները, գրում է Gazeta.ru-ն:
Հնարավոր կիբերսպառնալիքի մտահոգությունն առաջացել է դեռևս մայիսին, երբ Թրամփը միակողմանի դուրս եկավ 2015 թվականի իրանական միջուկային ծրագրից, համաձայն որի՝ ԱՄՆ-ն և այլ պետություններ թուլացնում էին տնտեսական պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց:
Փորձագետները ենթադրում են, որ սպառնալիքը կուժեղանա այն բանից հետո, երբ Վաշինգտոնը որոշեց կրկին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ:
Ամերիկյան հառուկ ծառայություններն Իրանին Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ միասին որակում են որպես գլխավոր արտաքին կիբերսպառնալիքներից մեկը:
Գործակալությունը նշում է, որ Իրանը ժխտում է իր կիբերհնարավորությունների օգտագործումը ԱՄՆ-ին հարված հասցնելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը