07 08 2018

ԱՄՆ-ն կզղջա նոր պատժամիջոցներ սահմանելու համար. Իրանի նախագահ

ԱՄՆ-ն կզղջա նոր պատժամիջոցներ սահմանելու համար. Իրանի նախագահ

Իրանի Իսլամական Պետության նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին: Ըստ Ռոհանիի՝ Թեհրանը ապագայում ևս «կպահի իր խոսքը»՝ չնայած սահմանափակումներին: Այս մասին գրում է Комсомольская Правда-ն:

Իր խոսքում Հասան Ռոհանին նշել է՝ ԱՄՆ-ն կզղջա, որ նոր պատժամիջոցներ է սահմանել: Իրանի նախագահը նաև միասնության կոչ է արել մյուս երկրներին նոր տնտեսական սահմանափակումների ֆոնին:

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական ձեռնարկություններինկոչ էր արել ակտիվացնել Իրանի հետ առևտուրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ