ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Դա կարող է հրահրել սարսափելի հակամարտություն, հասկանալի չէ, թե ինչու է դա հարկավոր»,- ասել է նա «Коммерсантъ ФМ» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Վարչապետը նաև նշել է, որ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև 2008 թվականին տեղի ունեցած զինված հակամարտությունը (անվանում են նաև ռուս-վրացական պատերազմ) կարելի էր կանխել:
Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկին հաստատել է կազմակերպության մտադրությունը՝ Վրաստանին ընդունել դաշինք՝ չհստակեցնելով, թե երբ դա կարող է տեղի ունենալ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը «չափազանց բացասական» կվերաբերվեր ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, դաշինքին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը