03 08 2018

Սա իշխանության վենդետան է ոչ միայն երկրորդ նախագահի, այլև պետական համակարգի նկատմամբ. գնդապետ



«Ռոբերտ Քոչարյանի և մնացածների դեմ հայտարարված հետապնդումը նոր իշխանության կողմից վենդետա է ամբողջ համակարգի նկատմամբ, դաշտը մաքրում են, որ ազատ գործեն»,- օգոստոսի 3-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննության կանչեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին: Նա ասաց, որ թեև սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահին, բայց երկրում սահմանադրական կարգը չի տապալվել, և նույնությամբ մնացել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ եթե Փաշինյանից հետո ընդդիմությունը գա իշխանության, նրան կարող է մեղադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ: Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ