ԵՄ խորհուրդը պատժամիջոցների ցանկում է ներառել վեց ռուսական ընկերությունների: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ղրիմի և Սևաստոպոլի ապօրինի բռնակցումը չճանաչելու քայլերի շրջանակում ԵՄ խորհուրդը Կերչի կամրջի կառուցումը դիտարկում է որպես գործողություն, որը խաթարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը»,- նշվում է փաստաթղթում:
Սահմանափակող քայլերը ենթադրում են այն ակտիվների սառեցումը, որոնք ԵՄ-ում պատկանում են այդ կազմակերպություններին, ինչպես նաև արգելք ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ովքեր գրանցված են Եվրամիությունում:
Եվրամիության պատժամիջոցների ցանկում ներառված ընկերությունների ընդհանուր թիվը 44 է: Բացի այդ, արգելվել է ԵՄ տարածք մտնել 155 անձի, նրանց ակտիվները սառեցվել են: Ռուսական կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին հայտնել է նաև Կիևը: Սահմանափակումների տակ կարող է հայտնվել 19 ընկերություն և 22 մարդ:
Ինչպես նշել են «Ղրիմի կամուրջ» ենթակառուցվածքում, նոր պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա ծրագրի իրականացման վրա: ԱԳՆ-ում հայտնել են, որ սահմաափակումներն այն քաղաքականության շրջանակում են արվել, որն ուղղված է թերակղզու բնակիչների դեմ: Պետդումայում պատժամիջոցներն անվանել են «Ռուսաստանի վրա քաղաքական-տնտեսական ճնշման փորձ», որն իմաստ չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը