Հայաստանում մարտի 1-ի հարցով «նոր բացահայտումները», բացի իրավական հարթությունից, նաև քաղաքական կողմ ունեն, որն այս պահին, իրավական հիմնավորումների բացակայության պայմաններում, առավել գերակշռող է: Բայց բացի քաղաքականից, նաև լուրջ տագնապ կա Ղարաբաղյան հարցի մասով:
Նիկոլ Փաշինյանը սովորաբար հղում է անում «օդում կախված լուրերին», և հենց նույն օդում կախված լուրերին հղումներն էլ պատճառ են դարձել ՀՀ գեներալների և երկրորդ նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:
Նույն օդում կախված լուրերն այն մասին էին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի շուտափույթ հրաժարականը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի «ոչ բռնի ճնշումների» պատճառով էին, այլ ավելի շուտ՝ Ղարաբաղյան հարցում հնարավոր՝ մեզ համար ոչ ընդունելի լուծումների: Կարճ ասած՝ նույն խնդիրն էր, որը գահընկեց արեց Լևոն Տեր-Պետրոսյանին: Սերժ Սարգսյանի հրաժարականը մեծ բեռ դրեց Նիկոլ Փաշինյանի ուսերին:
Ու թե ինչպես է նա «լուծում» հարցը, հղում անենք ոչ թե օդում կախված լուրերին, այլ ռեալ փաստերին:
Իսկ ո՞վ է հավատում, թե այս ամենը միայն զուգադիպություն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը