27 07 2018

Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Ավստրալիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները: Այս մասին հայտնում է ABC-ն: Պաշտոնյաները հաղորդել են, որ դա կարող է տեղի ունենալ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ արդեն հաջորդ ամիս:

Լրատվամիջոցի հետ զրույցում աղբուրները հայտնել են, որ ավստրալական կողմը և բրիտանական հետախուզական գործակալություններն ԱՄՆ-ին կօգնեն Իրանի տարածքի թիրախները ճանաչելու գործում: Պաշտոնյաներից մեկը նշել է՝ Ավստրալիան չի մասնակցելու բուն գործողությանը, միայն ապահովելու է անհրաժեշտ տեղեկություններով: Տեղեկությունը տարածվել է Վաշինգտոնի և Թեհրանի խիստ լարված հարաբերությունների ֆոնին:

Օրերս Իրանի արտաքին գործերի նախարարը՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, պատասխանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ուղղված թվիթերյան գրառմանը՝ ԱՄՆ նախագահին կոչ անելով զգուշանալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ