«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից: «Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը:
Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք մարդիկ են, ովքեր լավ կամ վատ բանակի ու բանակի կառուցման հետ առնչվել են: Այսինքն՝ բոլորին գլխատում են, իսկ ովքե՞ր են տակը մնում: Գոնե բանակի մասով շոուներ չպետք է անեին, ուրիշ ոլորտներում ինչ ուզում է՝ անեն»,- ասում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը