17 07 2018

ՔՊ-ականները հորդորում են՝ «ում մասին ինչ գիտեք՝ գրեք». «Իրատես»

ՔՊ-ականները հորդորում են՝ «ում մասին ինչ գիտեք՝ գրեք». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել նախագահական «դաչան» Սևանում. շաբաթ-կիրակի օրերին նա փորձում է այնտեղ թոթափել հեղափոխության ծանր հոգսը (շատերը վերջին «լայվի» ընթացքում նկատեցին նրա արևայրուքը)։

Այդ նույն ընթացքում նրա ակտիվիստները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ «տրոյկաների» ֆունկցիա. խոսքը հատկապես ՔՊ-ականների մասին է, որոնք տեղերում սկսել են կիրառել հեղափոխական վերահսկողության մեխանիզմներ՝ փոխարինելով պետական ապարատին։

Իրավիճակը լարված է հատկապես Շիրակի, Լոռու և Արարատի մարզերում, որտեղ նիկոլականները գործեր հավաքելու, բոլորի նկատմամբ հսկողություն սահմանելու գործընթացներ են սկսել և իրենց ծանոթ-մտերիմներին հորդորում են՝ «ում մասին ինչ գիտեք՝ գրեք»։ Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը Սյունիքի մարզում հայտարարում էր, թե բացահայտումների հարցում պետք է զերծ մնալ 37 թվականի սինդրոմից։ Երևի արտաքին աշխարհի ականջի համար էր ասում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ