16 07 2018

Երևանի ավագանին քաղաքապետ չի ընտրի

Երևանի ավագանին քաղաքապետ չի ընտրի

Հուլիսի 16-ին՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, նախատեսվում էր անցկացնել քաղաքապետի արտահերթ ընտրությունները:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը Երևան քաղաքի ավագանու քննարկմանն էր ներկայացրել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշման նախագիծը:

Քվորում չեղավ, և նիստն իրավազոր չճանաչվեց, քանի որ նիստին ներկա չէր ավագանու անդամների կեսից ավելին: Հայտարարվեց 30 րոպե ընդմիջում:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն և «Ելք» դաշինքը հայտարարել էին, որ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածու չեն առաջադրի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ