16 07 2018

Հրաժարական՝ զանգվածային անկարգությունների արդյունքում

Հրաժարական՝ զանգվածային անկարգությունների արդյունքում

Հաիթիի վարչապետ Ժակ Գի Լաֆոնտանը հրաժարական է տվել զանգվածային անկարգություններից հետո, որոնք տեղի են ունեցել ի նշան կառավարության կողմից վառելիքի գների բարձրացման փորձի դեմ բողոքի: Այս մասին հաղորդել է Euronews-ը:

Երկրի նախագահ Մոիզ Ժովենելն ընդունել է Լաֆոնտանի հրաժարականը: Պետք է նշանակվի նոր վարչապետ։ Հիշյալ անկարգությունները Հաիթիում տեղի են ունեցել հուլիսի 6-8-ը: Պատճառը կառավարությունը որոշում էր՝ 37-51 տոկոսով բարձրացնել բենզինի, դիզելային վառելիքի և կերոսինի գները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածության շրջանակում։ Երկրում ամենուր ջարդեր էին տեղի ունենում Անկարգությունների ընթացքում սպանվել է նվազագույնը 7 մարդ: 

Ճգնաժամի պատճառով գների բարձրացումը անորոշ ժամանակով հետաձգվել էր, սակայն շարունակական բողոքի ցույցերը քաղաքական երանգավորում էին ստացել. մարդիկ պահանջում էին նաև վարչապետի հրաժարականը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ