28 06 2018

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է սկսում՝ միջազգային նորմերի խախտումով

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է սկսում՝ միջազգային նորմերի խախտումով

Ադրբեջանի զինված ուժերը հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի բանակի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է apa.az-ը:

Զորավարժություններին կներգրավվի մինչև 20 հազար զինծառայող, մինչև 120 միավոր տանկ և այլ զրահապատ տեխնիկա, ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, 30 միավոր ավիացիա և այլն:

Զորավարժություններում, ըստ ադրբեջանի, «տարածքներ ազատագրելու» լայնամասշտաբ հարձակողական գործողություն է փորձարկվելու:

 

Համաձայն ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի, Ադրբեջանի զորավարժությունը ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի խախտում է, քանի որ դրանով Ադրբեջանը պարտավորվում է նախօրոք տեղեկացնել զորավարժության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ