20 06 2018

Մանվել Գրիգորյանի մասին ինֆորմացիա այն ժամանակ էլ կար, նրան բռնեու թույլտվություն չկար. Արթուր Գևորգյան

Մանվել Գրիգորյանի մասին ինֆորմացիա այն ժամանակ էլ կար, նրան բռնեու թույլտվություն չկար. Արթուր Գևորգյան

Հիմա թույլտվություն ունեին բռնելու, բռնել են, բայց այն ժամանակ չեն ունեցել, չեն բռնել, ինֆորմացիա այն ժամանակ էլ են ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը:

«Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի գտնվի»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք իր հորեղբայրը՝ Ռուբեն Գևորգյանը, ով ևս ազատամարտիների միութուն է  ղեկավարում, որևէ  կոռուպցիոն գործընթացների մեջ ներառված չէ, այդ օրերին իրենց միությունն էլ սամանին է եղել՝ Արթուր Գևորգյանն ասաց, որ կոռեկտ չէ նման հարցեր տալը, քանի որ հայրենիքի համար իրենց ընտանիքը զոհ է տվել, ինքը հայր է կորցրել:

Դիտարկմանը՝ Դոն Պիպոյի և Մանվել Գրիգորյանի կոնֆլիկտի վերաբերյալ կարծիք հնչեց, որ իր աները թույլ է տվել, որ Դոն Պիպոն հեռանա երկրից, նա պատասխանեց. «Ժամանակին Վլադիմիր Գասպարյանի աղջիկն իմ կինը չէր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ