28 05 2018

Սասուն Միքայելյանը կմնա Ազգային ժողովում

Սասուն Միքայելյանը կմնա Ազգային ժողովում

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հերքում է՝ չի լինելու Կոտայքի մարզպետ։ Մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մնալու է Ազգային ժողովում:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցին, պատագամավորն ասաց, թե ոչ թե կողմ է, այլ՝ ընտրություն պետք է լինի։

Դիտարկմանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ 2022-ին են պատրաստվում ընտրություններին, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ես Սասուն Միքայելյանն եմ, ինքը թող 22-ին պատրաստվի, ես էլ հայտարարում եմ այս տարվա մեջ: Այս Ազգային ժողովը ոչ լեգիտիմ Ազգային ժողով է: Իրենք պետք է գիտակցեն, որ ընտրակաշառքի արդյունքում են եկել Ազգային ժողով, ու մենք պետք է ընտրություն անենք, որ ժողովուրդը նորմալ Ազգային ժողով ընտրի»,- նշեց Սասուն Միքայելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ