28 05 2018

Սպասեք և առաջիկա օրերին կլինեն մի շարք բացահայտումներ. ԱԱԾ տնօրեն

Սպասեք և առաջիկա օրերին կլինեն մի շարք բացահայտումներ. ԱԱԾ տնօրեն

Բոլոր ապօրինի հարստացածները և օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության։ Այս մասին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

«Սպասեք և առաջիկա օրերին կլինեն մի շարք բացահայտումներ։ Դուք ականատես եղաք առաջին բացահայտմանը, մյուսները կլինեն առաջիկա օրերին, ինչպես նկատել եք, մենք փոխել ենք մեր գործելաոճը և թափանցիկ ենք աշխատում»,- ասաց նա:

Հարցին, թե առաջիկայում կոռուպցիոն ինչ բացահայտումներ կլինեն և որ ոլորտներում, ասաց, որ տարբեր ոլորտներում էլ կլինեն, պարզապես պետք է սպասել նախաքննության ավարտին:

Դիտարկմանը, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նախկինում հովանավորչության ներքո են տեղի ունեցել ապօրինությունները, Վանեցյանը որևէ մեկնաբանություն չտվեց՝ նշելով, որ ինքը պատասխանատգու է մայիսի 10-ից հետո ծավալվող իրադարձությունների համար:

Հարցին, թե բերման ենթարկվածներից ինչ-որ մեկի համար միջնորդություններ փորձե՞լ են անել այս ընթացքում, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ինձ ոչ մեկ չի միջնորդել: Կարծում եմ՝ նման բան ոչ մեկ իրեն թույլ չի տա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ