ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
ԱԺ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, քննարկվել են ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր: Ընդգծելով համատեղ նիստի կարևորությունը՝ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել Մուրմանսկում հունիսի 5-ից 8-ը նախատեսված նիստի անցկացման ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է ՀՀ նոր կառավարության ծրագիրը, իսկ մինչ այդ սպասվում են քննարկումներ նաև ՀՀ ԱԺ խմբակցություններում ու մշտական հանձնաժողովներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը