16 05 2018

Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ՀՀ ղեկավարությանը

Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ՀՀ ղեկավարությանը

Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ լրատվական ծառայությունը:

Նրանք, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին, մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների, Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Բանակցությունների շարունակման կարևորությունը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, առավել ընդգծվում է երկու երկրներում ընտրական գործընթացների ավարտից հետո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ