14 05 2018

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը հերքում է

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը հերքում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ի հոդվածին՝ Facebook-ի իր էջում գրելով.

«Ցանկանում եմ տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին, որ 2018թ. ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը»:

Հիշեցնենք, որ հոդվածագիր գրել էր, որ նախքան հրաժարական ներկայացնելը, Սերժ Սարգսյանը դաշնակիցների և պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու հնարավորությունը, ինչն արվել է ցուցարարների դեմ ուժի կիրառման նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ