11 05 2018

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 11-ին, հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։

ՀՀ կառավարության լրատվականը հայտնում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։

Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ