Վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն աջակցելու է, բայց ինչ քանակով կաջակցի, ոնց կաջակցի, չեմ կարծում, որ դա էական է. էականն այն է, որ 53 ձայնը ապահովվի և մեկ երրորդի վստահությունն ունեցող անձնավորությունը դառնա վարչապետ:
Այս մասին մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀԿ-ն որոշում կայացրեց աջակցել պատգամավորների 1/3-ի աջակցությունը ստացած գործչին դառնալ վարչապետ:
Էդուարդ Շարմազանովի հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը