27 04 2018

Նախագահը հանդիպել է եվրոպական երկրների դեսպաններին

Նախագահը հանդիպել է եվրոպական երկրների դեսպաններին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրերին՝ հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը: Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին: Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի Սահմանադրության շրջանակներում և կարևորել հանրապետության նախագահի դերը այդ գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ