Ապրիլի 17-ին խորհրդարանը Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ:
Նորընտիր վարչապետը կառավարությունը ձևավորելու համար առավելագույնը 15 օր ժամանակ ունի:
Հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին պետք է առաջարկի 3 փոխվարչապետների և 17 նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ պետք է նշանակումներ անի, կա՛մ անհամաձայնության դեպքում դիմի Սահմանադրական դատարան:
Ի դեպ, կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նոր օրենքով նախարարությունների թիվը կրճատվել է ներկա 18-ի փոխարեն դառնալով 17։
Կրճատվել է Վաչե Գաբրիելյանի ղեկավարած Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Իսկ փոխվարչապետերը կլինեն 3-ը՝ առաջին փոխվարչապետ և երկու փոխվարչապետեր:
ՀՀ կառավարության ներկա կազմը կշարունակի աշխատել պաշտոնակատարների կարգավիճակով, մինչ նոր կառավարության անդամների նշանակումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը