12 04 2018

Ադրբեջանական ընտրություն. Ալիևը 86 տոկոս ձայն է հավաքում

Ադրբեջանական ընտրություն. Ալիևը 86 տոկոս ձայն է հավաքում

Ադրբեջանի նախագահական ընտրություններում  քվեաթերթիկների 67 տոկոսի հաշվարկից հետո հաղթում է գործող նախագահ Իլհամ Ալիևը: Նա հավաքել է ձայների 86,09%-ը:

Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 8 թեկնածու:

Ալիևին հաջորդում է Օրուջ Զահիդ Մահերամ օղլուն` 3,11 տոկոս արդյունքով: Հասանղուլիև Հուդրեթ Մուզաֆար օղլուն հավաքել է 3,04 տոկոս ձայն, Մամեդով Սարդար Ջալալ օղլուն՝ 3,02 տոկոս, Հաջիև Հաֆիզ Ալամդար օղլուն` 1,51 տոկոս, Ալիզադե Արազ Մամեդ-Մուբարիզ օղլուն՝ 1,39 տոկոս, Ղուլիև Ֆարաջ Իբրահիմ օղլուն` 1,18 տոկոս, Նուրուլաև Ռազի Ղուլամալի օղլուն` 0,75 տոկոսը:

Համաձայն Независимая Газета-ի՝ ԱՊՀ-ի ԵԱՀԿ-ի դիտորդները զեկուցել են «նշանակալի խախտումների բացակայության» մասին:

Թերթի հետ զրույցում վերլուծաբանը կատարվածը ոչ թե ընտրություն է համարում, այլ Ալիևի քաղաքականության վստահության հարցով հանրաքվե:

Համաձայն ադրբեջանցի գործիչների, թեև կա իշխանությունների բիրտ ճնբշումը, բայց միևնույն է՝ ընդդիմությունն Ադրբեջանում այդքան թույլ երբեք չի եղել:

Ընդդիմությունն իր հերթին դժգոհություն է հայտնել:

Ապրիլի 11-ին կայացած ընտրությունները չեն անցկացվել Ադրբեջանի միջազգային պարտավորությունների և երկրի Սահմանադրությանը համապատասխան: Դրանք չեն արտահայտում ադրբեջանցի ժողովրդի կամքը, օրինական չեն, և Ազգային խորհուրդը չի ճանաչում դրանց արդյունքները: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդ»-ի հայտարարությունում:

Հայտարարությունում ասվում է, որ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով՝ կազմակերպվել են «կարուսելներ», գրանցվել են լցոնումներ, որոշ անձինք մի քանի անգամ են քվեարկել:

Նշվել է նաև, որ երկրում ոչնչացվել են ընտրությունների ինստիտուտները, չկա արդար դատական համակարգ, քաղաքացիական ակտիվիստները պահվել են բանտերում, քաղաքացիական հասարակությունը լիովին մեկուսացվել է գործընթացներից:

Ըստ ընդդիմության`  իրականում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ