ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին խորհրդարանը 95 կողմ 0 դեմ ձայներով վավերացրեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:
Համաձայնագիրը քննարկվել էր ապրիլի 10-ի նիստում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:
«ԵՄ անդամ երկրներում վավերացման գործընթացն ընթացքի մեջ է, և շուտով տեղեկություն կստացվի տարբեր մայրաքաղաքներում այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ հավելելով, թե որևէ մտավախություն չունի համաձայնագրի ժամանակին վավերացվելու կապակցությամբ:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ համաձայնագիրը վավերացնելու համար Հայաստանի իշխանությունները կունենան բավարար չափով կամք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը