ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Նախագահի մյուս հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել Հասմիկ Տոլմաջյանը։
Սերժ Սարգսյանի մյուս հրամանագրերով, Արմեն Մելքոնյանն ազատվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Արմեն Սմբատյանը՝ ազատվելով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը