29 03 2018

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով. Իրանի նախագահ

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով. Իրանի նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին Բաքվում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

Ըստ haqqin.az-ի՝ Ռոհաննին ասել է. «Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով։ Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությմամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում։ Երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պաշտպանությունը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի»,- ասել է Իրանի նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ