26 03 2018

Հայաստանում կստեղծվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ

Հայաստանում կստեղծվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում: Համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Գյումրու ՌԴ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության համար մինչ այս հատկացվում էին ոչ մասնագիտացված և հատուկ պատրաստություն չունեցող պարեկային խմբեր: Այժմ ստեղծվող ջոկատները, սակայն, համալրված կլինեն Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստված մասնագետներով: Անձնակազմը կստանա հատուկ տեխնիկա և կզինվի սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով:

Անձնակազմի ընտրությունն իրականացնում են ռազմական հոգեբանները՝ պայմանագրային ծառայություն անցնող սպաներից, սերժանտներից և զինվորներից: Երևանի ռազմական կայազորում ևս ստորաբաժանում կձևավորվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ