23 03 2018

ԱՄՆ-ում չեղարկել են Էրդողանի Էրդողանի թիկնապահների դեմ մեղադրանքները

ԱՄՆ-ում չեղարկել են Էրդողանի Էրդողանի թիկնապահների դեմ մեղադրանքները

ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը չեղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի 15 անդամից 11-ի դեմ ներկայացված մեղադրանքները: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, մեղադրանքները չեղարկելու քայլն ուղղված է Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածության թուլացմանը:

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի կապակցությամբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև։ Էրդողանի թիկնապահները և աջակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել էին քուրդ և հայ ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց, 9 մարդ ստացել էր մարմնական վնասվածքներ։ 

ԱՄՆ իշխանությունները մեղադրանք էին առաջադրել թիկնապահներին: Դեկտեմբերին նրանցից երկուսի դեմ մեղադրանքները մեղմացրել էին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ