21 03 2018

Նստացույց՝ Ազատության հրապարակում. Լուսանկարներ

Նստացույց՝ Ազատության հրապարակում. Լուսանկարներ

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ընկերների հետ նստացույց է հայտարարել Երևանի Ազատության հրապարակում: Նա հայտարարեց, որ պայքարում է իշխանության վերարտադրության դեմ:

Հիշեցնենք՝ Վոլոդյա Ավետիսյանը 2012 թվականից ակտիվորեն պայքարում էր ազատամարտիկների իրավունքների և սոցիալական վիճակի բարելավման համար՝ Ազատության հրապարակում ցույցեր կազմակերպելով: 2013-ի սեպտեմբերին կալանավորվեց՝ խարդախության մեղադրանքով, իսկ 2014-ին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար:

Ազատամարտիկն ազատ արձակվեց համաներման արդյունքում՝ 2017թ. մայիսի 25-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ