Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը փաստագրական ֆիլմ է նկարահանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ «Աշխարհակարգ 2018» վերնագրով:
Ֆիլմում տեղ գտած հարցազրույցում ՌԴ նախագահն անդրադառնում է բազմաթիվ հարցերի:
Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին ասում է. «Ցանկանում եմ, որ մեզ մոտ և արտասահմանում իմանան. միջուկային զենքի կիրատման տեսական պլանը, հուսամ դրա անհրաժեշտությունը երբեք չի առաջանա, պատասխան հարվածն է: Միջուկային զենք կիրառելու որոշումը կարող է ընդունվել միայն այն դեպքում, եթե մեր հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերն արձանագրեն ոչ միայն հրթիռների գործարկումը, այլ նաև ճշգրիտ կանխատեսումներ անեն հրթիռի հետագծի և Ռուսաստանի տարածքում դրա գլխամասի հայտնվելու շուրջ: Դա համաշխպարհային աղետ կլինի, բայց ես՝ որպես ՌԴ քաղաքացի և նախագահ ցանկանում եմ հարցնել՝ մեզ պե՞տք է այն աշխարհը, որում չի լինելու Ռուսաստանը»։
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների ՌԴ նախագահն ասում է. «Մեր պետության պատմության ընթացքում միշտ այդպես է եղել. հենց Ռուսաստանը դարձել է հզոր, ուժեղ պետություն, մեր գործընկերների մոտ խուճապ է առաջացել, ի հայտ են եկել երկրի զարգացումը զսպելու փորձեր: Դա պարզապես մրցակցային պայքարի ոչ լեգիտիմ, ոչ ազնիվ միջոց է»:
Անդրադառնալով ուկրաինական խնդրին, Վլադիմիր Պուտինն ասել է, թե ԱՄՆ-ն լկտիորեն խաբել է ՌԴ-ին Ուկրաինայում հեղաշրջումից առաջ. «Մեզ դիմեցին ամերիկացի գործընկերները և խնդրեցին, որ Յանուկովիչը բանակ չօգտագործի, որպեսզի ընդդիմութունը ազատի հրապարակները, վարչական շենքերը և անցնի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Մեկ օր անց Ուկրաինայում պետական հեղաշրջում տեղի ունեցավ: Փաստացի Ամերիկան իր ձեռքերով իրականցրեց այդ հեղաշրջումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը