03 03 2018

Նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

Նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել`

Արտաքին գործերի նախարարի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

 ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսեսյանին:

 Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել

ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովին:

Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության խորհրդական Արման Իսրայելյանին:

Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին:

Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդականներ Արա Մարգարյանին և Տիգրան Սամվելյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ