19 02 2025

Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4%․ Թրամփ

Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4%․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե ցանկանում է տեղ ունենալ բանակցությունների սեղանի շուրջ։

Թրամփը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Վլադիմիր Զելենսկին այլևս ժողովրդականություն չի վայելում։ «Ինձ հաճելի չէ դա ասել, բայց նրա վարկանիշն իջել է մինչև 4%։ Երկիրը քանդված է, քաղաքների մեծ մասն ավերված են»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող էր ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները, սակայն չի ցանկանում դա անել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ