17 02 2025

Նրանք միտումնավոր դուրս են թողել գոտիավորման օրենքները. Պեդրո Զարոկյան

Նրանք միտումնավոր դուրս են թողել գոտիավորման օրենքները. Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Անօրինական բարձր շենքերի շինարարության թույլտվությունների աղետը ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցությունների գլխավորած համակարգային կոռուպցիայի հետևանք է: Նրանք միտումնավոր դուրս են թողել գոտիավորման օրենքները (zoning)՝ 6 ամիս առաջ ընդունած նոր գլխավոր հատակագծում։
Երևանը, այսպես կոչված, դեմոկրատիկ երկրներից միակ քաղաքն է աշխարհում, որը գոտիավորման օրենքների փոխարեն շենքի բարձրությունը և այլ շենքերից հեռավորությունները որոշվում են քաղաքապետի հայեցողությամբ: Հայեցողություն նշանակում է կոռուպցիա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ