06 02 2025

Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին

Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների պահանջը՝ փակել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը երկրում, գրում է Rex գործակալությունը։ 

«Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և իրենց յուրայինների հետ մեկտեղ առաջ են մղում թուրքական շահերը Կասպից ծովի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի գոտում»,- հայտարարել է Զատուլինը։

Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից հետո Բաքուն այլևս Ռուսաստանի կարիքը չունի։

Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը երկրում, դա պայմանավորված է օրինական գրանցման բացակայությամբ, «Россия 24»-ի եթերում հայտարարել է գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը։

«Ադրբեջանի Հանրապետությունում մեր Ռուսաստանի դեսպանատունը, մեր ներկայացուցչությունը և արտաքին գործերի նախարարությունը տարիների ընթացքում բազմիցս դիմել են Ադրբեջանի Արդարադատության նախարարությանը, Արտաքին գործերի նախարարությանը՝ գրանցման հարցում օգնելու խնդրանքով: Մենք միշտ պատրաստ ենք եղել դա անել, բայց մեր կոչերն անպատասխան են մնացել»,- ասել է Պրիմակովը։

Բաքուն Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել երկրի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։ Հունվարին Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող Baku. tv հեռուստաընկերությունը «Ռուսական տանը» մեղադրել է լրտեսական գործունեության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ