04 02 2025

ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը չի բխում ԱՄՆ ազգային շահերից և պետք է վերանայվի. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը չի բխում ԱՄՆ ազգային շահերից և պետք է վերանայվի. ԱՄՆ պետքարտուղար

 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը հայտարարել է, որ կատարում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները՝ հաստատելով տեղեկությունը, որ Պետդեպարտամենտը  մարդասիրական գործակալությունը «դե-ֆակտո» գրավել է. հայտնում է CNN-ը։

Պետքարտուղարը հայտարարել է, որ գործակալությունն իրեն անպատասխանատու է պահել, իսկ նրա գործունեությունը չի բխում ԱՄՆ ազգային շահերից և պետք է վերանայվի ամերիկյան իշխանությունների կողմից: Գործակալության ամբողջական վերացման մասին խոսք չկա, նշել է Ռուբիոն։

Պետքարտուղարը հստակեցրել է, որ գործակալության նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը փոխանցվել է Պետդեպարտամենտի ծառայողներից Փիթ Մարոկոյին՝ Թրամփի նշանակված անձին, ով ծառայել է ԱՄՆ ՄԶԳ-ում նախագահի առաջին ժամկետում։

Երկուշաբթի օրը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և հատկացումների հարցերով հանձնաժողովների ղեկավարներին ուղղված նամակում Ռուբիոն ասել է, որ լիազորել է Մարոկկոյին «սկսելու ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության վերանայման և հնարավոր վերակազմակերպման գործընթացը՝ առավելագույնի հասցնելու արդյունավետությունը և գործողությունները ազգային շահերին համապատասխանեցնելու համար»:

Նույն օրը Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանը փակվել է: Նրա աշխատակիցները էլեկտրոնային փոստով հրահանգ են ստացել մնալ տանը։

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործակալությունը փակելու մասին՝ կասեցնելով միջազգային օգնության մեծ մասը:

Դեմոկրատներն ասում են, որ նախագահի համար օրինական չէ փակել դաշնային գործակալությունն առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ