01 02 2025

Ադրբեջանական լրահոսում բավականին ագրեսիվ քարոզչություն է իրականացվում․ Վարդան Բալյան

Ադրբեջանական լրահոսում բավականին ագրեսիվ քարոզչություն է իրականացվում․ Վարդան Բալյան

 

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ադրբեջանական լրահոսում բավականին ագրեսիվ քարոզչություն է իրականացվում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի ձևավորվող վարչակազմի առանցքային պաշտոններից մեկում հերթական հայամետ թեկնածուի նշանակման դեմ: Խոսքը վերաբերում է Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնի թեկնածու Թուլսի Գաբբարդին, ում 2017 թվականին Արցախ այցելությունից հետո Ադրբեջանը ներառել է հայտնի Սև ցուցակում: Հատկանշական է, որ տիկին Թուլսին 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրապայքարում առաջադրված թեկնածուի կարգավիճակում, իսկ մինչ այդ և դրանից հետո որպես Ներկայացուցիչների պալատի անդամ, մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել.

«...Հայերի գենոցիդը պետք է ճանաչել մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործություններից մեկի հարցում արդարության հասնելու համար:

... Հայկական համայնքն այստեղ, Միացյալ Նահանգներում, դրական դեր ունի ավելի քան հարյուր տարի, և ես հպարտ եմ, որ աջակցում եմ այդ համայնքին, Հայաստանի և Ղարաբաղի բնակիչների անվտանգությանը և բարգավաճմանը նպաստելու ջանքերին:

...Միացյալ Նահանգները պետք է պահպանի միջնորդի իր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բանակցային գործընթացում: Միաժամանակ, այդ չի նշանակում, որ պետք է վարել կեղծ հավասարակշռության/պարիտետի քաղաքականություն, այլ ընդհակառակը անհրաժեշտ է բաց/հրապարակյին հայտարարել, թե կողմերից ով է խախտում զինադադարի ռեժիմը:

... Անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար Միացյալ Նահանգները չպետք է առաջ մղի միայն Հայաստանի և Ղարաբաղի կողմից միակողմանի զիջումների բանաձևը»:

Հետաքրիր իրավիճակ է ստեղծվում՝ ամերիկյան նոր վարչակազմում միանգամից մի քանի առանցքային պաշտոնյաների դիրքորոշումները Հայաստանի, Արցախի և հայերիս հետ կապված ուղղակի հակադիր են Հայաստանի այսօրվա կառավարիչների համոզմունքներին և տեսակետներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ