Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ադրբեջանը, 2020 թվականի պատերազմական տարվա համեմատությամբ, հաջորդող բոլոր տարիներին ամեն տարի ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը: Եթե 2020 թվականին դրանք կազմում էին բյուջեի 14.3, 2022թ-ին՝ 15.03, 2023 թ-ին՝ 16, 2024 թ-ին՝ 17.5, ապա 2025 թվականի Ադրբեջանի պետական բյուջեում այդ ծախսերը հասել են 20.3 տոկոսի:
Հատկանշական է, որ նախորդող տարիներին ռազմական ծախսերը տեսակարար կշիռով բյուջետային ծախսային հոդվածներից մեծությամբ երկրորդն էին, իսկ ընթացիկ տարում ամենամեծն են այլևս:
Այս և բազմապիսի այսօրինակ գործոնները հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը պատերազմի հավանականությունը ցածր է գնահատում՝ իր զեկույցի հրապարակման պահին թերևս: Տպավորություն է ձևավորվում, որ նորաստեղծ հետազոտական կառույցի զեկույցի հիմանական ու գլխավոր ասելիքը հանգում է նրան, որ Փաշինյանի իշխանության կողմից հռչակված Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը ոգևորություն է առաջացրել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների մոտ:
Կարող ենք հանգիստ լինել ու շնորհակալ Աստծուն, որ մեր պետության ղեկավարը հանճար է, քաղաքական մտքի գիգանտ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը